Տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի երդման արարողությունը:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանն ու Խորհրդի մյուս անդամները շնորհավորել են նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: