Ցավակցական հեռագիր

   Խորը ցավով տեղեկացանք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան մասին։

Անուրանալի է Տարիել Բարսեղյանի ավանդը իրավագիտության բնագավառում, իրավագիտակցության զարգացման, իրավունքի և օրինականության ամրապնդման գործում։

Տարիել Բարսեղյանը առանձնանում էր իր բարձր մարդկային և մասնագիտական որակներով, ճանաչված էր և մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Իրավաբանների շատ սերունդներ են կրթվել և դաստիարակվել են Տարիել Բարսեղյանի գիտական և մանկավարժական գործունեության արդյունքում։

Բարձրագույն դատական խորհուրդը և ողջ դատական համակարգը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Բարսեղյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրանց, ովքեր սգում են այս ծանր կորուստը։