Երևան
Կարեն Բարսեղի Զարիկյան

Կարեն Բարսեղի Զարիկյան

ՀՀ վարչական դատարանի նախագահ

 

Ծնվել է 1987 թվականին քաղաք Երևանում:

Կրթություն

2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին` նույն համալսարանի մագիստրատուրան:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2009 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատարանի նախագահի խորհրդական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

05․03․2025 թվականին  ՀՀ Նախագահի ՆՀ-61-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Կոնտակտային տվյալ

k.zarikyan@court.am