Վիգեն Վլադիմիրի Քոչարյան
Ծնվել է 1972 թվականին, Երևան քաղաքում.
Կրթություն
1988-1993 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1993-1996 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
1996 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Անցել է վերապատրաստումներ Կալիֆորնիայի Բերկլիի (ԱՄՆ), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) և Կենտրոնական Եվրոպական (Հունգարիա) համալսարաններում։
Աշխատանքային փորձ
1996 - 2006 թթ. հանդիսացել է ԵՊՀ Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ:
1998-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն։
2004-2008 թթ. հանդիսացել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ։
2008-2015 թթ․՝ Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության փոխնախագահ։
2001-2015 թթ., 2020 թվ․ մինչ օրս հանդիսանում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի Խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ։
1999-2003, 2019–2021, 2022-2024 թթ. եղել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի / խորհրդի անդամ։
2006-2015 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչը։
2015-2019 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2019 – 2024 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
2024 թվականին նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
Այլ տեղեկություններ
Հեղինակել 40-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ։
Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, Հայ-Ռուսական համալսարանում, Հայաստանի դիվանագիտական դպրոցում։
Պարգևատրվել է “Կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար” մեդալով, “Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խթանման գործում բացառիկ հանձնառության համար” մրցանակով, “Եվրազիական տնտեսական միության զարգացմանը ավանդի համար” մեդալով, ՀՀ նախագահի շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։