Հայկ Մկրտիչի Գրիգորյան

Ծնվել է 1976 թվականին՝  Երևան քաղաքում։


ԿՐԹՈՒԹՅՈւՆ.

1993թ. ավարտել է Երևան քաղաքի Ա.Բլոկի անվան № 122 ռուսական ﬕջնակարգ դպրոցը:

1997 – 2001թթ.  սովորել և էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը:

2006 – 2009թթ. սովորել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2013թ. ընդունվել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրա, որտեղ պատրաստել  և  2017թ․ հաջողությամբ իրականացրել է դոկտորական  ատենախոսության նախապաշտպանությունը։

2021թ․ Հայաստանի Հանրապետության Հայ – ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆ․

2001 – 2024թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության, պաշտպանության նախարարության քննչական ծառայության, քննչական կոմիտեի  և դատական համակարգերում,  
2001 – 2006թթ. ՀՀ զինվորական դատախազության Երևանի, Հադրութի և Մարտակերտի կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, շուրջ 2 տարի ընդգրկված է եղել ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի տարբեր քննչական խմբերում,  
2009 – 2010թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, ﬔթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ,  
2010 – 2011թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ (Հադրութի) կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ № 55292 զորամասի հրամանատար),  
2011 – 2014թթ․ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ, համակարգել է Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, իսկ հետագայում նաև Եղեգնաձորի և Գորիսի կայազորային քննչական բաժինների գործունեությունը (ՀՀ ՊՆ № 55555 զորամասի հրամանատարի տեղակալ),  
2014 – 2015թթ․ ՀՀ քննչական  կոﬕտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,  
2015 – 2018թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,  
2018 – 2021թթ.  ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ,  
2022 – 2024թթ․  ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ,  
2024թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։


ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ.

Հանդիսանում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական և պատվավոր քննիչ:

1994 -1996թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2017- 201թթ․ հանդիսացել է ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ։

2006թ․ հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի № 230 հրամանով, ոչ ակներևության պայմաններում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած երկու դիտավորյալ սպանությունների բացահայտման համար, խրախուսման կարգով, շնորհվել է առաջին դասի իրավաբանի դասային աստիճան:

Աշխատանքային գործունեության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար բազմիցս պարգևատրվել է, այդ թվում՝ 22 ﬔդալով, 1 պետական պարգևով, 4 կրծքանշանով, 4 հուշաﬔդալով:

Հեղինակ է 50-ից ավելի գիտական աշխատությունների՝ հրապարակված ներպետական և միջազգային ամսագրերում, այդ թվում՝ 3 ﬔնագրությունների, որոնք վերաբերում են քրեական և ﬕջազգային   իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիﬓահարցերին։

 Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ է ԺԲ 00․06- «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ։

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների։